|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վաղը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի ծննդյան 155-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դրան կհաջորդի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ:
Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։