|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, Արցախի ժամանակավոր կորստի տարելիցն է, Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։
«Մեծ ցավով եմ լսում պաշտոնյաների հայտարարությունները, որ արցախցիները հյուր են Հայաստանում, երբ համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը դա ՀՀ-ի հաղթանակն է։ Մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն ու Հայաստանի ժողովուրդը այդպես են մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ ու ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում
Մանրամասն՝ տեսանյութում։