կարևոր
2668 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 10:27
Քաղաքական

Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»

Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր անկախության կարճ պատմության ընթացքում 2 դեպք է արձանագրվել` երբ իշխանությունը, զգալով մոտալուտ վտանգը, վերջին պահին հրաժարական է տվել ու իշխանության բեռը դրել այլ անձի վրա, սակայն այդ իշխանությունը պահելն անհնարին է եղել, եւ հրաժարական տվողները հստակ իմացել են այդ մասին:

Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը, մյուսն Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր ու Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու քայլը: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ իշխանությունը, իսկ երկրորդ դեպքում` երկիրն էլ հետը, տանուլ է տրված, եւ իշխանության հանձնումն ընդամենը ձեւական բնույթ է կրում:

Ո՛չ Կարեն Կարապետյանն էր ի վիճակի պահել հանրապետականների իշխանությունը երկրում՝ ապրիլի 23-ից հետո, ո՛չ Սամվել Շահրամանյանն էր ի վիճակի պահել Արցախը, երբ Արցախը դե ֆակտո հանձնվել էր, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչվել, ռուս-ադրբեջանա-թուրքական գործարքը կայացել: Եվ Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե ինչ-որ ուժերի ճնշման տակ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց կամ` որ հրաժարական չտար, Արցախը չէր հանձնվի, առնվազն կեղծիք է եւ մանիպուլյացիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում