Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօրվա խոսքս ուղղում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Гегам Степанян-ին։ Այս մասին գրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Գեղամ ջան, դու հայրենասեր մարդ ես, Արցախի շահերը բոլոր ատյաններում տանող և պաշտպանող մարդ։
Ադրբեջանական. քարոզչության դեմ պայքար տանող մարդ։
Հիմա հարցս։
Քո համար նորմա՞լ է, որ 1000 (ՀԱԶԱՐ) արցախցի երեխա տանում են Ադրբեջանի դաշնակից և լոբբիստ, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունագարիա։
Որպես թասօբ ունեցող արցախահայ, ինչու դեմը չես առնում, ինչո՞ւ չես բարձրաձայնում դա։
Երեխաներն էլ են չէ մարդ, ամեն դեպքում, ոնց կարելի է վտանգի ենթարկել իրենց։
Ո՞նց կարելի է Շուշիում թյուրքական երկրների գագաթնաժողովին մասնակցած , Ադրբեջանին ամեն ինչով աջակցող, երկար ժամանակ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած Հունգարիա Արցախի ապագա սերունդը ուղարկել։
Քեզանից սպասում եմ հստակ դիրքորոշում, որը հետ կպահի այդ երեխաների ծնողներին իրենց զավակներին ուղարկել Արցախի դահիճ Ադրբեջանի բարեկամ երկիր ։
Ոչ թե քոմենթներում, այլ հրապարակային։
Պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան»,- գրել է նա։