կարևոր
4126 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-14 23:20
Քաղաքական

ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկել ենք Արցախին առնչվող կարևոր հարցեր. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկել ենք Արցախին առնչվող կարևոր հարցեր. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը

«Այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի, ԱԺ գործընկերների և կուսակցական ընկերների հետ հանդիպում ենք ունեցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

Քննարկվել են արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շարունակական միջազգայնացմանը, ինչպես նաև Cop 29-ին ընդառաջ իրականացվող տարաբնույթ աշխատանքների համադրմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։