|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ձեր իշխանության առաջին օրվանից ողջ ուժերը կենտրոնացրել եք այսպես ասած՝ նախկինների, թալանչիների, կոռուպցիոների վրա։ Ձեր ողջ քաղաքական, քարոզչական բուրգը կառուցված է դրա վրա։ Արդյունքում ունենք մի իրավիճակ,որ ամեն տարի հանրապետությունում հանցավորության ցուցանիշներն աճում են։ Երեկ մի ցուցանիշ եմ ներկայացրել համաձայն որի ՝ հանցագործության ցուցանիշն աճել է 8 տոկոսով, ծանր հանցագործության դեպքերն ավելացել են 37 տոկոսով, ավազակության դեպքերը՝ 46 տոկոսով»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով
«Ձեր ընդդիմախոսների վրա հայտարարություններ անելով, գործեր հարուցելով քաղաքական կապիտալ եք կուտակում, իսկ ՀՀ քաղաքացին իր երեխային մեծացնում է մի մթնոլորտում, որտեղ թմրանյութ ձեռք բերելը կոնֆետ ձեռք բերելու նման հեշտ գործընթաց է դարձել»։
Ըստ պատգամավորի՝ հասել ենք մի կետի, երբ զինված հանցագործին շարքային համայնքային ոստիկանն է գնում վնասազերծելու, մինչդեռ 18 տարեկան ցուցարարին կարող է վնասազերծել օրինակ՝ Հայկազ Ջոմարդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։