Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ փետրվարի 23-ին հանդիպել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանը եւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին: Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել իշխող խմբակցության եւ գործադիրի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար տարբեր քաղաքական ուժերի մոտեցումներն իրավիճակի վերաբերյալ: ԵԽ պատգամավորներն այցելել են նաեւ Սյունիքի մարզ:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերներին:
Զրույցում կարեւորվել են անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Եվրախորհրդարանի կողմից ներդրվող ջանքերը»,-նշված է հաղորդագրությունում։