|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Կառավարության ղեկավարը և չորս շատ բարձրաստիճան պաշտոնյա չեն հանդիպում և չեն քննարկում ընդամենը ԱՄՆ-ի կողմից տարեկան 15 մլն-ի տրամադրում, Եվրոպայի կողմից տարեկան 70-ից էլ քիչ մլն-ի տրամադրում, այն դեպքում, երբ երեք տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո։ Շատ կարևոր է նաև քաղաքական հայտարարությունը. հիշո՞ւմ եք, իշխանությունն ասում էր, թե մենք պատրաստ ենք Եվրոպային լինել այնքան մոտ, որքան Եվրոպան կկամենա, իսկ Եվրոպան ասաց՝ SEPA (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր)»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։