Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Մեր երկրում թե՛ քաղաքական, թե՛ իրավական պրոցեսներն այնքան անհասկանալի հունով են գնում, որ պլաններ կան, բայց չի ստացվում»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քաղաքական նպատակներ կան։
Ասլանյանը բացատրեց, որ ընտրական վեճերն առավելագույն սեղմ ժամկետում պետք է քննվեն և որոշում կայացնեն, ինչը ՀՀ-ում կարծես 5 օր է, մինչդեռ Վանաձորում տևում է 2 տարի 9 ամիս և դեռ շարունակվում է։
«Այս իրադրության մեջ պատկերացնել, թե ընտրությունների միջոցով տեղական ժողովրդական միջոցներով հնարավոր էր ինչ-որ բան անել, փաստորեն հոդս են ցնդում և հասկանում ենք պլաններ կազմելը անշնորհակալ գործ է»,-ասաց նա։
Հարցին, թե՝ ամեն դեպքում նա ուզո՞ւմ է ղեկավարել Վանաձորը, Մամիկոն սլանյանը Ասլանյանը պատասխանեց. «Ես ինքնանպատակ ոչ մի բան չեմ ուզում, տիտղոսների ճանաչելիությամբ, պաշտոնամոլությամբ չեմ տառապում։ Ես ուզում եմ լինել ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով այն, ինչին արժանի եմ»,-ասաց նա։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանի հետ լրագրողները զրուցում էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում, որտեղ հավաքվածները սպաում են Արմեն Աշոտյանի ազատ արձակմանը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանին դեպի տուն ուղեկցեցին մեքենայով, ինչով պայմանավորված լրագրողները հնարավորություն չունենցան տեսնել և հարցեր ուղղել Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ էր 15 ամիս։ Դատարանը երեկ փոխել է նրա խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով և գրավով՝ 25 մլն դրամի չափով։