Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր երկրի փոփոխությունների դինամիկայից ես հետ եմ մնացել։ Երբ գնացել եմ, բավական մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ, ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ոչ սպասում էի, ոչ էլ չէի սպասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք սպասելի էր, որ կալանքը գրավով կփոխվի։ Լրագրողի հարցին, թե գուցե պայմանավորվածություն կա՝ ազատ արձակվելու դիմաց, ասլանյանը պատասխանեց․ «Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Սա ոտքից գլուխ քաղաքական հետապնդման պրոցես է, հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ»,-ասաց նա՝ նշելով, որ կամքը չի կոտրվել, հայացքները չեն փոխվել և մնալու է քաղաքականության մեջ։
Նշենք, որ այսօր Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։
«Այս տարիների ընթացքում լուրեր էին պտտվում, որ բազմաթիվ առաջարկություններ են եղել՝ գործարքի գնալու, բայց դուք մերժել եք»,-Մամիկոն Ասլանյանին հարցրեցին լրագրողները․ ի պատասխան՝ նշեց․ «Ինձ ոչ մի առաջարկություններ չեն եղել, ես էլ գործարքի գնացող չեմ, գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»։