|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամսանական ընտրություններում ստացել է քվեների 38.70 տոկոսը, գրել է.
«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման.այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, որոնք կլինեն ավագանու կազմում,հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»։