|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն է հրապարակել, որով մտահոգություն են հայտնում, որ Առողջապահության նախարարությունը, առանց իրավական հիմքերի, իրականացրել է բնակիչների ապակցում՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններից օգտվելու համակարգից դուրս թողնելով շուրջ 300․000 քաղաքացու, որոնք ՀՀ քաղաքացի են , բայց ժամանակավոր կացությամբ հաստատված են արտերկրում։ Խնդիրն այն է, որ բնակիչներին տվյալ համակարգից ապակցելու հետևանքով բուժհաստատություններին տրվող ֆինասավորումն է նվազում, ինչի հետևանքով պոլիկլինիկաները, բուժհաստատությունները լրջագույն խնդիրների առջև են կանգնելու։ Մասնավորապես նշվում է, որ ամբուլատորիաները և պոլիկլինիկաներն ունենում են բնակչի սպասարկման հետ կապված խնդիրներ և ֆինանասկան նվազեցումներ՝ դրա հետևանքով, որն իրավական հիմքեր չունի։
Խնդրի հետ կապված, Yerkir.am-ն այսօր կառավարության նիստից հետո դիմեց նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հարցնելով, թե արդյո՞ք տեղյակ է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի տարածած սույն հայտարարության մասին, ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց․
«Խորհուրդ կտամ լավ կարդան իրավական ակտերը»։
Փորձեցինք ճշտել, թե հատկապես ինչի՞ն է վերաբերվում հնարավոր թյուրըմբռնումը, նախարարն ասաց, խնդրի հետ կապված մյուս հարցերը գրավոր ընթացակարգով հասցեագրենք նախարարություն և կպատասխանեն։
Մանրամասն՝ տեսանյութում։