Թուրքիայում 20-ամյա Փընար Չեթինքայան վտարվել է ուսանողական հանրակացարանից ընտանիքի հետ քրդերեն խոսելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ Չեթինքայային մեղադրել են «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու մեջ, չեղարկել նրա կրթաթոշակն ու վտարել ուսանողական հանրակացարանից:
20-ամյա աղջիկը պատմել է, որ քրդերեն խոսելու պատճառով անգամ ձերբակալվել է, սակայն ցուցմունք տալուց հետո՝ ազատ արձակվել:
«Հանրակացարանից վտարվելուց օրեր անց ետ վերադարձա՝ իրերս վերցնելու: Թույլ չտվեցին մտնել հանրակացարան՝ ասելով՝ «ի՞նչ իմանանք՝ մահապարտ ահաբեկիչ չես»,- պատմել է աղջիկը: