Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱՄՆ-ը լավ գիտի, թե որտեղ են Ռուսաստանի կարմիր գծերը, նրանց հետ կատակելու կարիք չկա», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը Ուկրաինային F-16 կործանիչների համար թեւավոր հրթիռներ մատակարարելու ԱՄՆ պլանների մասին, գրում է РИА Новости-ն։
«Ես ոչ մի բանի վրա չէի զարմանա։ Ամերիկացիներն արդեն հատել են իրենց սահմանած շեմը։ Նրանց խաբում են, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում դրանից։ Պետք չէ կատակել մեր կարմիր գծերի վրա։ Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանք գտնվում»,- ասել է Լավրովը։
«Իշխանության համար պայքարի մոլուցքը, որպեսզի դեմոկրատներն իրենց ավելի սառը դրսեւորեն, քան հանրապետականները կամ հակառակը, համենայն դեպս, առայժմ ավելի ու ավելի է սրվում։ Ես համոզված եմ, որ այնտեղ կան խելամիտ մարդիկ, որոնք որոշակի ազդեցություն ունեն։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների շահերը հաշվի կառնվեն», - հավելել Է նախարարը։