Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս վարչապետ չի նշանակել: Հուլիսին կայացած ընտրություններից հետո, երբ որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի ստացել, Ֆրանսիան ղեկավարվում է ժամանակավոր վարչակազմի կողմից: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել է 182 մանդատ, Մակրոնի կենտրոնամետ դաշինքը՝ 168 մանդատ, ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»-ը՝ 143, իսկ պահպանողական հանրապետականները՝ 46 մանդատ։ Մնացած 38 տեղերը ստացել են այլ թեկնածուներ:
«Նոր ժողովրդական ճակատ»-ը վարչապետի պաշտոնում առաջադրել է 37-ամյա տնտեսագետ Լյուսի Կաստետին, սակայն Մակրոնը բացառել է նրան։
BFMTV-ն հայտնում է, որ Էմանուել Մակրոնը նոր հեռախոսային խորհրդակցություններ կանցկացնի տարբեր քաղաքական խմբերի հետ։
Le Parisien-ը հայտնում է, որ Մակրոնը քննարկում է Խավիե Բերտրանի թեկնածությունը: