կարևոր
1006 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 22:14
Քաղաքական

Միրզոյանն ասում է՝ պատերազմ է լինելու, ու՞ր է խոստացված խաղաղությունը, որով 2021-ին վերընտրվեցիք. Խամոյանը՝ Փաշինյանին

«Մենք ունենք մի իրավիճակ, որ դուք հայտարարում եք, որ խաղաղության պայմանագիրը նախևառաջ նրա մասին է, որ կանխի պատերազմը։ Մյուս կողմից մենք ունենք ձեր արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ով հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել և նաև հավելում է, որ կան մտահոգություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Հիմա պարզ հարց եմ տալիս՝ ակնկալելով պարզ պատասխան ՀՀ քաղաքացիների համար։ Այս իրավիճակում, այս պայմաններում ինչպիսի՞նն է ձեր պատկերացրած, խոստացած խաղաղությունը, որով 2021 թվականին ընտրությունների ժամանակ դուք եկաք կրկին իշխանության»,-ԱԺ-ում կառավարությա  հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Փաշինյանին, հարցադրումներ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։