|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ Նարե Նավասարդյանը, Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։
Ազգային այս կարևոր խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար հունվարի 24-ին՝ չորեքշաբթի, ժամը 14:00-ին, Երևանի Թեքեյան Կենտրոնի սրահում (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա հանդիպում:
Կլոր սեղանին ելույթներով կմասնակցեն Կարո Վարդանյանը («Պատմության խեղաթյուրումը՝ որպես ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ»), Կարինե Նալչաջյանը («Պղծված դասագրքի հոգեբանական որոգայթները») և Կարին Տոնոյանը («Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա»):
Ողջյունի խոսքով հանդես կգան փաստաբան Արա Զոհրաբյանը և ուրիշներ: Կլոր սեղանը կվարի Հակոբ Ավետիքյանը:
Հանդիպման ավարտին նախաձեռնող մարմինը կհայտարարի առաջիկա գործողությունների ծրագիրը:
Հանդիպմանը հրավիրված են այս հիմնախնդրով մտահոգ մարդիկ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները: