կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 14:25
Հասարակություն

21-ամյա երիտասարդը խեղդվել է իր ընկերոջ ծննդյան օրը

21-ամյա երիտասարդը խեղդվել է իր ընկերոջ ծննդյան օրը
Երեկ Սյունիքի մարզի Ղալաջղ գյոլ կոչվող հատվածում, խեղդվել է Սպանդարյան գյուղի թիվ 40 փողոցի բնակիչ՝ 1994 թ. ծնված Ա. Պ.-ն: Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել 21-ամյա երիտասարդի ընկերոջ ծննդյան օրը. ընկերներով նշելիս են եղել: Երիտասարդը մի քանի ամիս է, ինչ զորացրվել էր: Ի դեպ, նա հունիսի 26-ին թշնամու գնդակից զոհված Արմեն Եփրեմյանի ազգականն էր: