ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են Երեւանի քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտանանկություններին:
Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Ես վերջին օրերի ներքաղաքական զարգացումները համարում եմ նորմալ, եւ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքի առջեւ, ստացել է իր ճիշտ գնահատականըե: Հետո նաեւ շեշտեց, որ ինքը ոչ թե երեւույթն է նորմալ համարում, այլ դրա հետեւանքները:
«Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ գնահատական չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ սովորական քաղաքացիներին ծեծող պաշտոնյաները եւս չեն պատժվել:
ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանի կարծիքով` «մաքուր էջ սկսելու հիմքեր դեռ չկան, մաքուր էջը սկսվում է նոր ընտրություններովե: Իսկ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի համոզմամբ, մեզ մոտ խնդիրները հաճախ լուծվում են այնպես, ինչպես ջունգլիներում: «Գուցե կոպիտ ասացի, բայց ուղիղ ասացի այն, ինչ որ կա: Այսինքն` օրենքը, քաղաքակիրթ փոխհարաբերությունները, կարծես, որոշակի մակարդակից վեր շատ քիչ է գործում, կամ գործում է այլ կանոններովե,- ասաց Արտաշես Շահբազյանը:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նախագահը իր մեկնաբանության մեջ հստակ ամեն ինչ ասել է եւ Հայաստանում իրենց օրենքից վեր դասող մարդիկ չպիտի լինեն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մեկնաբանելով Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունն ասաց. «Ժամանակին Սոս Սարգսյանն էլ նախագահի թեկնածու էր, մարդու բարեմասնությունները չի նշանակում, որ նա նախարար պիտի աշխատի, կամ հավերժ մնաե:
Գալուստ Սահակյանը չցանկացավ նշել ոչ Արդարադատության նախարարի, ոչ էլ Երևանի քաղաքապետի պաշտոնի հավանական թեկնածուների անունները: