Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2020 թվականի նոյեմբերի փաստաթղթից ավելի վատ բան կարծես թե չէինք պատկերացնում, բայց այսօրվա իրականությունը կա»-, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Սրբազան պայքարի շրջանակում ընթացող հավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Նա շեշտեց՝ օրվա իշխանությունը կանգ չի առնելու, շարունակելու է զիջումները, նրանց կանգնեցնելը կենսական անհրաժեշտություն է։
«Ես չեմ ուզում լինել չարագույժ, բայց այս վարչախումբը չի կանգնելու, չարը եկել է՝ անելու իր գործը։ Մենք դեռ շատ բաներ ունենք, ինչը պահանջելու է թուրքադրբեջանական տանդեմը և ինչը նրանց պանթուրքական երազանքն է եղել։ Եվ նրանց սպասարկող մարդիկ, անկախ նրանից, որ կրում են հայկական ազգանուններ, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան խոսել, չպե՛տք է Հայաստանի անունից կարողանան փաստաթուղթ ստորագրել։
Կանգնեցնե՛լ է պետք։ Մենք ունենք այդ ներուժը»,- ասաց Նաիրա Կարապետյանը։