կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-15 19:45
Քաղաքական

ՀՀ նախագահը և ՀԲ փոխնախագահը կարևորել են «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը

ՀՀ նախագահը և ՀԲ փոխնախագահը կարևորել են «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջին փաստաթուղթը ներկայացրել Հայաստանի այն ժամանակ վարչապետ Արմեն Սարգսյանին:

Հանրապետության նախագահը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերությունը տարբեր ոլորտներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ կերպով:

Զրուցակիցներն անդրադարձել են իրականացվող ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Հայաստանի առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթին:

Նրանք համակարծիք են եղել, որ բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում կան համագործակցության մեծ ներուժ և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորություններ: