կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 18:20
Քաղաքական

Մարտի 1-ին Փաշինյանն էր բղավում, թե ինչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրեք. Հայկ Մամիջանյան

Պարոն Քոչարյանը հանդիսանում է թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ: ՆԱՏՕ-ն երկու անգամ պատերազմից հետո երկու անգամ արել է նիստ, որի ընթացքում ձեր կողմից ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի ներգրավվածության, F16-երի և այլնի մասին բարձրաձայնման փաստ ես ԱԺ կայքում չգտա: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Այսօր առաջադրված է ԱԺ Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, ով նախորդ գումարման ԱԺ-ի աշխատանքների շրջանում ասել էր, որ անհրաժեշտ է դիվանագիտական երկկողմ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, տեսանյութը առկա է:

Երբ մենք խոսում էինք Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի մասին ու անդադար ասում էի, որ երբեք չի կարող Ազգային ժողովը հայտնվել լուսանցքում Արցախի հարցի վերաբերյալ, անդադար քննարկվում էր, որ նման խնդիր չկա, բայց պարոն Քոչարյանն այսօր մեր գործընկերոջ հարցին պատասխանելով, ասաց, որ բանակցություններ ընթանում են գուցե այս ինչ մարդու, այսինչ պաշտոնյայի, կամ տեղյակ չենք, կամ չեք ուզում բարձրաձայնել: Իմ կարծիքով՝ ավելի ընկալելի կլիներ հասարակության համար, եթե դուք պարզապես ասեիք, որ դա գաղտնի ինֆորմացիա է և չեք ցանկանում բարձրաձայնել: Համենայնդեպս, երբ պնդում եք, որ երբեք չի կարող լուսանցքում հայտնվել, ձեր գործընկերներից շատերն ասել են, որ բացարձակ տեղյակ չէին նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ավելին՝ հունվարի 11-ի փաստաթղթից էլ առանձնապես ինֆորմացիայի չեմ հանդիպել»: