Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Երեկ Բագրատ Սրբազանի հետ Գեղարքունիքի մարզում էինք։
Այցելեցինք Նորատուս և Գավառ բնակավայրեր, որտեղ անմիջական զրույցներ ունեցանք մեր հայրենակիցների հետ՝ ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Մենք անգամ ևս վերահաստատեցինք, որ մեր գլխավոր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է, իսկ այդ գործում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուրը՝ շինականից մինչև գիտնական։
Քաղաքացիներն ահազանգում էին ուժային կառույցների բռնաճնշումների մասին․ նրանց ուղիղ սպառնում են, որ հավաքներին մասնակցելու դեպքում կունենան տարբեր խնդիրներ Հարկայինի, Ոստիկանության, պարեկների հետ։ Քաղաքացիներին կաշկանդում է նաև Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների ներկայությունը հավաքի վայրում։
Մեր հայրենակիցները ահազանգեցին նաև, որ իրենց բերքը ԵԱՏՄ արտահանելիս բախվում են խոչընդոտների։ Արդյունքում, բերքը չեն կարողանում ռեալիզացնել, և անվտանգային խնդիրներին զուգահեռ սրվում է նաև մարդկանց սոցիալ-տնտեսական դրությունը։ Ակնհայտ է, որ այս ամենն ունի նաև քաղաքական դրդապատճառներ։
Գեղարքունիքի մարզը ևս, ցավոք, դարձել է խոցելի, հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Ազգային ուժերի հաղթանակի դեպքում այս մարզը պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության և հոգածության»։