|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` նոր Սահմանադրության ընդունմամբ էական փոփոխություններ կատարվեցին այն կարգավորումների հետ կապված, որոնք վերաբերում էին հավաքների ազատությանը: Փոփոխություններում ուշագրավ է հետևյալ դրույթը` հաշվի առնելով այն տարածվող սահմանափակումը չի տարածվի մինչև 2015 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նախագծով սահմանվել է, որ դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչև 2015 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամների վրա: