կարևոր
4630 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-24 17:27
Հասարակություն

Արարատի մարզում արցախցիներին սպառնում են՝ հանրահավաքին մասնակցելու դեպքում կվտարեն գյուղից․ ահազանգ

Արարատի մարզում արցախցիներին սպառնում են՝ հանրահավաքին մասնակցելու դեպքում կվտարեն գյուղից․ ահազանգ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Արարատի մարզից այսօր արդեն 4-րդ ահազանգն եմ ստանում, որ տեղական իշխանիկները հանդիպում են գյուղերում բնակվող Արցախցիների հետ ու պահանջում հանկարծ չմասնակցել մայիսի 26-ին սպասվող Սրբազան պայքարի մեծ հանրահավաքին։ Սպառնում են, թե մասնակցելու դեպքում Արցախցիներին կվտարեն տվյալ գյուղից։

Արդեն որոշ պաշտոնյաների անուններ կան մոտս։

Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ նման դեպքերում ինձ կոնկրետ անուններով տեղյակ պահեք, նաև թքեք այդպիսի պաշտոնյայի դեմքին ու ասեք, որ իրենք էդքան չկան, որ կարողանան հային վտարել Հայաստանի որևէ վայրից։ Արցախցի տղամարդկանց առաջարկում եմ ամենավերջին հայհոյանքը տալ այդ սպառնալիքը հնչեցնողին։

Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին։ Շուտով հանցագործության մասին հաղորդում են տալու ազգամիջյան թշնամանք հրահրելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Կոնկրետ պաշտոնյաների անուններ են տրվելու»։