կարևոր
4279 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-16 15:34
Քաղաքական

Ինչի՞ մասին է լռում հայաստանյան իշխանությունը․ Բենիամին Մաթևոսյան

Ինչի՞ մասին է լռում հայաստանյան իշխանությունը․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

«Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» բացումն անվանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերջին քայլը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ՊՆ ճեպազրույցի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որի վրա ընդգծված է Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է Իրանի հետ սահմանով՝ Հայաստանի տարածքով։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն իր հերթին հայտարարել է.

«Միացյալ Նահանգներին հետաքրքիր է միջանցքը, նրանք ցանկանում են Հայաստանով մտնել Եվրոպա, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սեւ ծով»։

«Ամերիկյան դիվանագիտական դեսանտը» (Օ՝ Բրայենից մինչեւ Փաուել), որը վերջին մեկ ամսվա ընթացքում դարձել է հայկական քաղաքականության անբաժանելի մասը, պատմում է այն մասին, որ «յուրաքանչյուր սերունդ հնարավորություն է ստանում միջանցք բացել Հարավային Կովկասով եւ ուղիղ մինչեւ Կենտրոնական Ասիա»։

Ամեն ինչ պտտվում է Հայաստանով, Սյունիքով հաղորդակցությունների շուրջ, տխրահռչակ միջանցքի շուրջ։ Բայց ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ էլ ՊՆ-ն չեն արձագանքում Անկարայի ու Բաքվի ագրեսիվ հարձակումներին։ Իսկ ՔՊ խմբակցությունը կամ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես չի գալիս և չի խոսում այն մասին, որ Մելքոնյան Գագիկը իրավիճակի իր անձնական տեսլականն է արտահայտում:

Այս ամենը միասին վերցրած մեզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդեն շահագործման է հանձնվել։ Իշխանությունները միայն նրա հանձնումը «օրինականացնելու» մեթոդներ է փնտրում։

Քաղաքական այս խճանկարի վերջին մասը լինելու է ՀՀ իշխանությունների պահանջը ՝ դուրս բերել ռուսական կայազորը Սյունիքից։ Իսկ նրանք միանգամայն ընդունակ են դա անել։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը մնալու է Ալիևի խժռին։

Շատ բան է վկայում այն մասին, որ երբեւիցե թափանցիկ լինելու խոստում տված իշխանությունները թաքցնում են հերթական կապիտուլյացիոն ակտը, եւ կրկին երկիրն ու ժողովրդին տանում են դեպի տոտալ Պատմական աղետի»։