կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-29 10:49
Քաղաքական

ՌԴ դեսպանատան ուղերձը Հայաստանին չափազանց ուշագրավ է. պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով ՀՀ անդորրն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին. իրանագետ

ՌԴ դեսպանատան ուղերձը Հայաստանին չափազանց ուշագրավ է. պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով ՀՀ անդորրն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով`Բանակի օրվա կապակցությամբ տարածված շնորհավորական ուղերձներից չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։

Ուղերձում, հիշեցնենք, ասվում է, որ Հայաստանի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։  

«Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին  պետք է երաշխավորի հենց մեր բանակը», - նշել է իրանագետը: 

Սրան զուգահեռ, ըստ Վարդան Ոսկանյանի, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական  բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։ 

«Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետը: