Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՎԿ-ն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը:
ՀՎԿ համամասնական ցուցակի երրորդ համար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կուսակցության դիրքորոշմանը Արցախի հիմնախնդրի հարցում: Ըստ նրա` իրենք մշտապես խոսել են Արցախի մասին: «Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի մասը լինի, և մենք կողմնակիցն ենք, որ այն կարող է լինել այդպիսի կարգավիճակում: Ծրագրում հստակ տեղ է գտել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հարցը տարածքներ զիջել-չզիջելու մասին է, նա արձագանքեց. «Տարածքների կարգավորման հետ կապված` Արթուր Բաղդասարյանը մշտապես խոսել է, որ պետք է անպայման երկկողմանի փոխադարձ համաձայնություն լինի, բայց այս պահին մեզ մոտ նման խնդիր չկա` տարածքների հանձման և այլն: Սա արդեն ուրիշ հարց է, սա նախընտրական ծրագրի հետ որևէ կապ չունի»:
Դիտարկմանը` Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ միակ ընդդիմադիր ուժն իրենց դաշինքն է, իսկ մնացած ընդդիմադիր ուժերը իշխանական ուժի հետ տոկոս են պայմանավորվել, Բիշարյանն արձագանքեց. «Նման հայտարարություններ անելու արդյունքում պետք է բոլոր քաղաքական ուժերը ուղղակի ապացուցեն` ինչ են ուզում դրանով ասել: Ընդհանրապես, ընդդիմադիր քաղաքական ուժերը երբ խոսում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին, ապա դա նշանակում է, որ պատվեր են կատարում»:
Հարցին` Սեյրան Օհանյանն է անձամբ այդպիսի հայտարարությամբ հանդես եկել, Ձեր ասածը վերաբերում է հենց Սեյրան Օհանյանի՞ն, նա պատասխանեց. «Անկախ նրանից, թե ով է դա ասել, մեզ համար մեկ է` անընդունելի է նման վարքագիծ դրսևորելը, առավել ևս` նախընտրական շրջանում»: