կարևոր
1147 դիտում, 6 օր առաջ - 2024-06-21 17:36
Հասարակություն

Երկրի ղեկավարը, նույնիսկ, այս տարածքի վրա էր աչք դրել․ Սրբազանը՝ Գետահովիտի վերականգնողական կենտրոնի մասին

Բագրատ Սրբազանն այսօր Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում ունեցած հանդիպումներից հետո, լրագրողների ուղեկցությամբ, եղել է նաև Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնում։
 

Նշենք, որ Տավուշի թեմում գործարկված Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը կոչված է՝ քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։ Բագրատ Սրբազանի խոսքով՝ քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող կենտրոնում։
 

Շրջայցի ժամանակ Սրբազան Հայրը մանրամասն ներկայացրեց արված աշխատանքները, նաև ընդգծեց, որ տարածքով շատերն են հետաքրքրված եղել, այդ թվում՝ երկրի ղեկավարն իր բարեկամի համար․ «Ուզում էին խլել»,-ասաց Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։