Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին ակտիվացել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության մասին լուրերը, որից ամենաշատը ոգեւորվել է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Մեր տեղեկություններով, Գիզիրյանին այդ պաշտոնում նշանակելու գործին լծվել է Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության պետ Սասուն Աբաղյանը, որը Գիզիրյանի մտերիմ ընկերն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս ճանապարհներ է փնտրում Գիզիրյանի նշանակման համար բարեխոսելու նպատակով: Նկատենք, որ Աբաղյանն այս պաշտոնին է այս տարվա մարտի 28-ից, մինչ այդ նա զբաղեցնում էր ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը:
Հավանական թեկնածուների շարքում են նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչ վերաբերում է Գասպարյանի պաշտոնանկությանը, ապա, մեզ հասած լուրերով, այս հարցում էական դերակատարում է ունեցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով մի պատկառելի փաթեթ է դրել Սերժ Սարգսյանի սեղանին՝ այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանությունում: Հենց այդ փաթեթի շրջանակներում էլ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հրավիրվել էր ԱԱԾ»: