Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Անկարան վաղուց է աչք դրել Սիրիայի վրա, իսկ Էրդողանը ցանկանում է Սիրիայի միջոցով ավելացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ Արևմուտքի հետ բանակցությունների համար. հայտնում է kremlinrus.ru կայքը։
Ընդ որում, այդ նպատակին որոշել է հասնել Իդլիբի միջոցով՝ հավանաբար հույս ունենալով, որ այդպես ավելի դյուրին կլինի։ Բայց ամբողջ աշխարհն իր ուշադրությունն է հրավիրել Իդլիբում տիրող իրավիճակի վրա, և արդեն ակնհայտ է, թե ինչ մեթոդների է դիմում Թուրքիայի նախագահը։
Սիրիական հակամարտության բոլոր կողմերը պաշտոնապես հայտարարում են ահաբեկչությանը դիմագրավելու մասին, և դա հայտարարում են իրենց գլխավոր նպատակներից մեկը։ Թուրքիան փորձում է բոլորին ապացուցել, որ իրեն գլխավոր մտահոգողը Մերձավոր Արևելքում ահաբեկչությունն է, սակայն թուրքական իշխանությունների քայլերը հակառակի մասին են խոսում։
Ահաբեկչության դեմ պայքարը հաճելի առավելություն է Սիրիայում ազդեցությունը ուժեղացնելու համար, որն ունի Թուրքիան։ Բայց իրականում այնպես է ստացվում, որ երբ Անկարան հանդիպում է լրջագույն պատնեշների, նախընտրում է միանալ ահաբեկիչներին։
Եվ ահա այնպես է լինում, որ թուրքերը միայն կարողանում են ահաբեկիչների ոչնչացնել։ Այդպես է եղել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության դեպքում։ Երկար ժամանակ թուրքերը չէին կարողանում նրանց վերացնել, հակամարտության վրա շատ ժամանակ, գումար և ուժ էր ծախսվում։
Արդյունքում թուրք լիազորված անձինք հանդիպեցին «Ան Նուսրա»-յի ներկայացուցիչների հետ և պայմանավորվել են ստեղծել ընդհանուր կոորդինացիոն կենտրոն։
Անկարան նախատեսել էր, որ այդպես մի կրակոցով երկու նապաստակ կխփեն՝ որպես այդպիսին կվերացնեն ահաբեկչական կազմակերպությունը, քանզի նրանք ստիպված կլինեն հեռացնել դրոշները և վերակազմակերպվել այլ կառույցի։
Այսպիսով Իդլիբում կուժեղացվի վերահսկողությունը, Սիրիայի ազգային բանակ կոչվող կառույցը սատարում է թուրք նախագահին և աստիճանաբար սկսվում է Իդլիբի շրջանում թուրքական մշակույթի տարածումը։