|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջով հիմնադրամները ամեն տարի պետք է անցնեն աուդիտ: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են 2՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ» և «Փըրֆեքթ աուդիտ» ընկերությունները:
Համալսարանի գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարություն 23.04.2024թ գրությանը, անբավարար է գնահատել ու մերժել է «Փըրֆեքթ աուդիտ» ընկերության հայտը: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը աուդիտ իրականացնող ընկերությանը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:
Yerkir.am-ին հայտնի է դարձել նաև 2 կարևոր հանգամանք: Մրցույթի հաղթող ճանաչված «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ» ընկերությունն ագրարային համալսարանում աուդիտ է անցկացրել նաև 2021 և 2022 թվականներին: Իսկ մրցույթում պարտված «Փըրֆեքթ աուդիտ» ընկերությունը ագրարայինում ԿԳՄՍ նախարարության պատվերով 2023թ. իրականացրել է ներքին աուդիտ և բացահայտել է բազմաթիվ խնդիրներ: