Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրբազան շարժման վերաբերյալ արձագանքները թշնամական երկրներում ցույց են տալիս, որ այնտեղ անհանգստացած են։ Տեսնում են, որ իշխանափոխության հնարավորություն կա, ինչը իրենց մոտ անհանգստություններ է առաջացնում։ Խոսքը գնում է ոչ թե պարզ իշխանափոխության մասին, այլ հասարակական տրամադրության փոփոխության, հասարակական համերաշխության մասին։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է թյուրքագետ, պ․գ․թ․ Վարուժան Գեղամյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Թուրքիայում և Ադրբեջանում կա որոշակի անհանգստություն, որ այդ ուժը այլև ներկա չի լինի Հայաստանի քաղաքական դաշտում, հետևաբար, դա փոփոխելու է Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկները՝ մեր տարածաշրջանի հետ կապված։ Տարբեր ձևերով և ձևաչափերով սկսում են արձագանքել տեղի ունեցածին՝ և՛ ժողովրդական, և՛ պետական-պաշտոնական ու ռազմաքաղաքական մակարդակներում։ Նմանատիպ հայտարարությունները նաև Հայաստանի ներքին գործերին միջամտություն է, որը խախտում է այսպես կոչված ինքնիշխանությունը։
Թյուրքագետը նշում է, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացը բաժանված է մի քանի փուլերի, որոնցից առաջինին ենք ականատես լինում՝ ոչ ամբողջությամբ։ Հուլիսին սպասվում են հերթական զիջումները՝ Տավուշի և Արարատի մարզերում, ինչպես նաև պահանջներ կան Սևանի հատվածում, որը զիջումների է բերելու Գեղարքունիքում և Վայոց ձորում։