կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-19 10:13
Իրավական

Թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր մեքենան. «Հայկական ժամանակ»

Թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր մեքենան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախօրդ օրն առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երեւանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:

«Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում