Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը պատրաստվում է Խանքենդիում (Ստեփանակերտ) գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին Մոսկվայում Միլլի մեջլիսի միջազգային եւ միջխորհրդարանական կապերի հանձնժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքով՝ «իդեալական կլիներ» գլխավոր հյուպատոսություն բացել արդեն 2024ին, քանի որ դա թույլ կտա Ռուսաստանին եւ Ադրբեջանին վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը։ Ադրբեջանում գլխավոր հյուպատոսություն բացելու Ռուսաստանի մտադրության մասին դեռեւս 2023 ի փետրվարին խոսել էր Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Միլի Մեջլիսի նախագհ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Բայց այն ժամանակ ենթադրվում էր՝ դիվանագիտական ներկայացուցոչւթյունը կհայտնվի Գյանջայում՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Ի՞նչ է դա նշանակում: Այս մասին մտածում է Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Իսկապես, ինչո՞ւ է Ռուսաստանը մտադիր հյուպատոսություն բացել ոչ թե Գյանջայում, այլ հենց Խանքենդիում (Ստեփանկերտ), որը 2023ի սեպտեմբերին վերադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ, չէ՞ որ այդ քաղաքում ՌԴ քաղաքացիներ ընդհանրապես չկան, իսկ ռուսական զորկազմը խաղաղապահների տարբերակով արդեն դուրս է բերվել։ Երկրորդ հարցն այն է, թե այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան հյուպատոսություն Շուշիում, չէ՞ որ այնտեղ էլ դեռ այդ երկրի քաղաքացիներ չկան։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ավելի վաղ հայտնել էր՝ Անկարան դիմել է Բաքվին Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու համար, եւ որ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում ոչ միայն հյուպատոսություն ընդունելու քաղաքի պատրաստակամության, այլեւ «այս գործընթացի ավելի լայն գնահատման «տեսանկյունից»։ Այժմ նման բանակցություններ կսկսի նաեւ Ռուսաստանը։ Ուրեմն Խանքենդիում կարող են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ Շուշիում՝ Թուրքիայի։ Նշենք՝ դիվանագիտական պրակտիկան ենթադրում է, որ գլխավոր հյուպատոսությունները սովորաբար բացվում են ոչ թե պետույթունների մայրաքաղաքներում, այլ աշխարհաքաղաքականության, տնտեսական կապերի տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող տարածաշրջաններում կամ էլ այնտեղ, որտեղ կոմպակտ բնակվում են համապատասխան երկրի քաղաքացիները: Եվ նաեւ այն դեպքում, երբ որեւէ տարածք ձեռք է բերում հատուկ կարգավիճակ։ Ընդ որում, տվյալ դեպքում հղումը, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի որոշակի անհավասարակշռություն գլխավոր հյուպատոսությունների քանակով, չեն գործում։ Եթե Ադրբեջանը դրանք ունի Սանկտ Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում, որտեղ բնակվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, ապա ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությններն այս պահին սահմանափակվում են միայն Բաքվում դեսպանատնով: Օրինակ, Գյանջայում Ռուսաստանի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ այդ երկրի քաղաքացիների համար ընտրատեղամաս է բացվել ռուսական համայնքի տեղական կենտրոնում», - նշել է Տարասովը։
Սա նշանակում է, որ արդեն 2024ի վերջին Խանքենդիում (Ստեփանակերտ) ռուս դիվանագետների հնարավոր հայտնվելը կապված է այլ գործոնների հետ, նշում է փորձագետը։ «Անձամբ ես չեմ բացառում, որ Բաքուն նախաձեռնի Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձը (ոմանք, ճիշտ է, ունեն Ռուսաստանի քաղաքացիություն) եւ տարածաշրջանին Իտալիայի Սան Մարինոյի տիպի հատուկ կարգավիճակ տրամադրումը։ Իրադարձությունների նման ընթացքի դեպքում Ռուսաստանի եւ Թուրքիայի ձգտումն այնտեղ իրենց հյուպատոսությունները բացելու գործում տեղավորվում է գործողությունների հասկանալի տրամաբանության մեջ։ Բացի այդ, իրադարձույթունների նման ընթացքի դեպքում Ադրբեջանը կխուսափեր շատ «ծուղակներից», որոնք նրան կլարեին Արեւմւոտքում այդ ուղղությամբ», - ամփոփում է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի