|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին:
Հայտարարությունում նշվում է.
«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջը պետք է գտնել խաղաղ լուծում` հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: