|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` հաջորդ տարում ԱԳՆ-ն նախատեսո՞ւմ է հիմնել դեսպանատներ ու հյուպատոսություններ: «Մասնավորապես` Ջավախքում հյուպատոսություն հիմնվելո՞ւ է, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Քոչարյանը պատասխանեց, որ հյուպատոսություններ ու դեսպանություններ հիմնել չեն նախատեսում, որովհետև դա թանկ հաճույք է: «Թիրախային: Գիտեք, որ այս տարի Էրբիլում հյուպատոսություն հիմնեցինք, որովհետև Բաղդադի հետ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Քոչարյանը չի կարծում, թե դրա կարիքը կա: «Թբիլիսիում ունենք դեսպանատուն, Բաթումում էլ գործում է հյուպատոսություն: Բացի այդ` կա առանց վիզային ռեժիմի անցում»,- ասաց փոխնախարարը: