|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել`կոր անելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ. հայտնում է Yerkir.am-ը:
«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:
Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ որ ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։