Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վստահեցնում է` պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին:
«Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ ու, այո՛, ուզում եմ ասել` այն անպարտելիության միֆը, որ ստեղծել են այս իշխանությունները, պատրանք է, ժողովո՛ւրդ, սրանք բացարձակ անպարտելի չեն, իրենք գտնվում են երկու երևույթի պաշտամունքի մեջ` փողի ու իշխանության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սրբազանը:
Նա ասաց, թե միասնական ջանքերով պետք է պատվով առաջ գնալ: Սրբազանի հավաստիացմամբ՝ պայքարը շատ շուտով ակտիվ գործողությունների փուլ կմտնի:
«Մեզնից ակնկալում են, թե, ի վերջո, երբ է փողոցն ակտիվ գործողությունների մեջ մտնելու: Կմտնի, շատ շուտով, մենք ամբողջության մեջ բոլոր շերտերով մանրակրկիտ գործում ու աշխատում ենք դրա համար»,- ընդգծեց Սրբազանը: