կարևոր
13639 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-20 12:18
Տարածաշրջան

Միշտ հիշելու ենք նրանց՝ որպես ՌԴ-ի վստահելի բարեկամներ․ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանին

Միշտ հիշելու ենք նրանց՝ որպես ՌԴ-ի վստահելի բարեկամներ․ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավարությանը երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսիի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Մոսկվան միշտ հիշելու է նրանց որպես իր բարեկամների, որոնք մեծ ներդրում են ունեցել երկկողմ համագործակցության զարգացման գործում, փոխանցում է РИА Новости-ին։

«Մենք միշտ կհիշենք այս ականավոր քաղաքական գործիչներին որպես Իսլամական Հանրապետության իսկական հայրենասերների, ովքեր հաստատակամորեն պաշտպանեցին իրենց պետության շահերը և իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին անմնացորդ ծառայելուն:

Ռուսաստանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռեյիսին և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտնի էին որպես մեր երկրի իսկական, վստահելի բարեկամներ։

Անգնահատելի է նրանց դերը ռուս-իրանական փոխշահավետ համագործակցության և վստահելի գործընկերության ամրապնդման գործում»,- ասված է Լավրովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության կայքում։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվայում «խորապես վշտացած են Ռայիսիի և Իրանի արտգործնախարարի ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով ողբերգական մահվան լուրից»: 

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև Իրանի ողջ բարեկամ ժողովրդին այս ցավալի պահին մեր մտքերն ու սրտերը ձեզ հետ են»,- եզրափակել է Լավրովը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։