|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը: Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ Սրբազանը: Ինչ-որ վարույթ են սկսել Սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին: