Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի սկզբին Բաքվում անցկացվող TRACECA ծրագրի նիստին մասնակցելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ մասնակցում էր նաև հայկական պատվիրակություն: Բաքուն, որտեղ գտնվում է TRACECA-յի գլխավոր քարտուղարությունը, երկար տարիներ հորջորջում է, որ նախագծի շրջանակում իրականացվող քայլերով Իրանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով մեկուսացնելու է Հայաստանին, ուստի դրանից խուսափելու համար Հայաստանը պետք է «զորքերը դուրս բերի բռնազավթված տարածքներից»: Ադրբեջանի այդպիսի դիրքորոշման պարագայում ավելի քան տարօրինակ էր հայկական պատվիրակության ներկայությունը Բաքվում:
Եվ եթե հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը անցան առանց միջադեպերի, քանզի այն իրականացվում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հովանու ներքո, իսկ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունները պարտավորվել էին ապահովել լրագրողների անվտանգությունը, ապա TRACECA-յի նիստին մասնակցելու ընթացքում միջադեպերից խուսափելու համար ոչ մի երաշխիք չկար: Եվ ինչպես, որ ենթադրվում էր, նմանատիպ անախորժ դեպքեր տեղի ունեցան:
Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարը Միկայիլ Ջաբբարովը հայ պատվիրակությանը «հրավիրել» էր այսպես կոչված «Շեհիդների պուրակ» և երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կենտրոն, որտեղ, ըստ մեր հեքիաթասաց արևելյան հարևանների, անցկացվում էր «ցուցահանդես՝ նվիրված Իրևանի պատմությանն ու իմանալ նոր տեղեկությունների Իրևանյան խանության ու նրա հիմնադրման մասին»:
Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ով նույնպես Բաքվում էր, հայտարարել էր, որ պետք է խուսափել այս հարթակի քաղաքականացումից. «Ինչպես նկատեցիք, հայկական պատվիրակությունը քննարկումների ժամանակ կառուցողական էր: Բայց ես չեմ կարող չանդրադառնալ ծրագրում մտցված մի շարք միջոցառումներին: Դրանցից է պատվավոր թաղման ծառուղի այցելելը: Անհասկանալի է թե ինչ կապ ունի այն TRACECA-յի հետ և ինչու է այն մտցվել ծրագրի շրջանակներում». – նշել էր Սիմոնյանը:
Հայ փոխնախարարը անընդունելի համարեց նման հարթակների օգտագործումը՝ ազգայնական, վիճելի պատմվածքների համար և հավելեց, որ միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի մասնակիցների ծրագիրը Երևանում անցյալ տարի չէր պարունակում քաղաքական ենթատեքստ, և կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները հավանաբար գիտեն թե ինչ պատմական փորձությունների միջով են հայերը ստիպված եղել անցնել:
Ջաբբարովը հայտարարել էր, որ Հեյդար Ալիևի կենտրոն այցելության պատճառն այն է, որ հենց Հեյդարի շնորհիվ է TRACECA նախագիծը հնարավոր դարձել:
Թե ինչպես կարող են նմանատիպ անախորժ դեպքերը բարձացնել «փոխադարձ վստահությունը», դժվար է ասել, հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանի քաղաքականությունը, հայտարարությունները, զորավարժություններն ամենևին էլ չեն հուշում, որ ադրբեջանցի ժողովուրդը «պատրաստվում է խաղաղության»: