|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ջահերով երթի ժամանակ, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի մինչ օրս շարունակվող թշնամական քաղաքականությանն ու Էրդողանի վերջին հայտարրաությունն առ այն, որ ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները և որ Փաշինյանն էլ է դա հասկանում։ «Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ Սփյուռքն է ներքաշել Հայաստանին և կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի» ,- ասել էր Թուրքիայի նախագահը:
«Հիմա, Էրդողանը փորձում է նաև ներսում թշնամանք հրահրել։ Եվ ոչ թե նոր է փորձում, այլ տասնամյակներով դա անում են՝ հայերին բաժանել հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ։ Հայը հա՛յ է, անկախ նրանից Հայաստանում է ապրում, Արցախում էր ապրում և ապրելու է դարձյալ, և Սփյուռքում։ Ոչ, հայ ժողովուրդը միակամ է» ,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում