կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 18:09
Հասարակություն

ՀՀՇ-ն վերընձյուղվում է. 90-ականների բարքերը վերադառնում են. Ստեփան Դանիելյան

ՀՀՇ-ն վերընձյուղվում է. 90-ականների բարքերը վերադառնում են. Ստեփան Դանիելյան

ՀՀՇ-ն վերընձյուղվում է։ 90-ականների բարքերը վերադառնում են. իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: 

«Հ․Գ․ Այն ժամանակ խմբագրատները հարձակման էին ենթարկվում, որոշները այրվում էին, լրագրողները ծեծի էին ենթարկվում, տասնյակ թերթեր էին փակվում, կուսակցություններ էին լուծարվում, փաստաբաններ, քննիչներ, դատախազներ էին սպանվում, սեփականության վերաբաշխում էր ընթանում, գիշերային Երևանում կրիմինալն էր թագավորում, փոխադարձ ատելության մթնոլորտ ու մահափորձեր, մահափորձեր, մահափորձեր ․․․»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հարձակման էր ենթարկվել «Հայելի» ակումբը: 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նման ակցիայի պատճառը, նրանց խոսքով, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն եղել: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։