Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ վերջին սոցիոլոգիական հարցումները առավելությունը տալիս են երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնին՝ նվազագույն տարբերությամբ նրա մերձավոր մրցակից՝ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից։
Elabe ընկերության հարցման համաձայն՝ Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է հավաքել 26 տոկոս, իսկ Լը Պենը՝ 25: Երկրորդ փուլում Մակրոնի եւ Լը Պենի միջեւ տարբերությունը նույնպես կրճատվել է. Ֆրանսիայի գործող նախագահը կարող է հավաքել 51 տոկոս, իսկ «Ազգային միավորման» ղեկավարը՝ 49 տոկոս:
Նախընտրական վարկանիշի երրորդ տեղում է «Անհաղթահարելի Ֆրանսիան» ծայրահեղ ձախ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, նրա օգտին ընտրությունների առաջին փուլում պատրաստ է քվեարկել ընտրողների 17,5 տոկոսը: