|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ինչպես հայտնում է ATP-ի պաշտոնական կայքը, թենիսի աստղերը կանցկացնեն ֆուտբոլային հանդիպում՝ օգնելու համար Ճապոնիայում աղետից տուժած ընտանիքներին։
Ֆուտբոլային հանդիպմանը կմասնակցեն իսպանացիներ Ռաֆայել Նադալը, Դավիդ Ֆերերը, Ֆելիսիանո Լոպեսը և Ֆերնանդո Վերդասկոն, սերբեր Նովակ Ջոկովիչը և Վիկտոր Տրոիցկին, բրիտանացի Էնդի Մարեյը, ճապոնացի Կեյ Նիշիկորին, ֆրանսիացի Ռիշար Գասկեն, ավստրիացի Յուրգեն Մալցերը և Կիպրոսի ներկայացուցիչ Մարկոս Բագդատիսը։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Մայամիի դպրոցներից մեկում։ Հանդիպումից հետո թենիսիստները կմասնակցեն ընթրիքի և կանցկացնեն աճուրդ։
Նշենք, որ մարտի 21-ից մեկնարկել է Մայամիի «Մաստերսը»՝ Sony Ericsson Open-2011-ը։ Ուժեղագույն թենիսիստները կորտ դուրս կգան երկրորդ փուլից։