Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ հավաստիացրել է Մհեր Գրիգորյանը, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկա սահմանագծման հատվածում՝ Տավուշի և նաև գյուղերի հետ կապված։ Այս մասին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման թեմայով՝ հրատապ նիստից հետո հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Թեպետ նիստը հրավիրել էին երկու ընդդիմադիր խմբակցությունները, սակայն արգելվեց պատգամավորներ՝ Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին, Լեւոն Քոչարյանին և Սեյրան Օհանյանին՝ մասնակցելու նիստին:
«Մտահոգությունները խորացան․․․ նաև այս քաղաքական բեսպրիձելը, որ նախ նիստը փակ անել, հետո ընդդիմադիր պատգամավորների մեծ մասին արգելել մասնակցել, դա ևս խուլիգանության ու խուժանության դրսևորումն էր» ,-ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ արտառոց գաղտնի բան չկար։ «Նիստը փակ արեցին, որ ժողովուրդը չտեսնի իրենց կեցվածքը, իրենց մոտեցումները։ Բայց այդ պատերազմով վախեցնելու սպառնալիքը մշտապես դահլիճում ևս հնչեցվել է արտգործնախարարի կողմից, որ նման վտանգ կա, բայց այդ տարածքները իրենք են ասում, որ ադրբեջանական են և նորից եմ կրկնում՝ իրենք են դրանով լեգիտիմացնում Ադրբեջանի ագրեսիայի փորձերը Հայաստանի վրա»։
Արարատ Միրզոյանին անդրադառնալով՝ ընդդիմադիր գործիչը ընդծեց, որ նա Նիկոլից Նիկոլ էր դահլիճում․ նույն գծի մեջ, որ եթե չտանք Տավուշի այդ տարածքները, պատերազմ կլինի։
Մանրամասն՝ տեսանյութում