կարևոր
10858 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 17:47
Տարածաշրջան

Էրդողանը պարտվել է ընտրություններում, բայց պատրաստվում է նոր մարտերի

Էրդողանը պարտվել է ընտրություններում, բայց պատրաստվում է նոր մարտերի

Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ –բլյամ-բլյամ․․․․: Ընդ որում, մոտ մեկ միլիոն երիտասարդներ առաջին անգամ քվեարկել են։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 36 քաղաքական կուսակցություն։ Քվեաթերթիկի երկարությունը կուսակցությունների ցուցակի երկարության պատճառով հասել է մոտ 100 սանտիմետրի։ Եվ սենսացիա հայտնվեց: Արձանագրությունների 93%-ի մշակումից հետո դասավորությունը հետեւյալն է.ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունի 37,4% ձայն, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացու»  կուսակցությունը՝ 35,7%: Ստամբուլի եւ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են պաշտոնները, այժմ ընդդիմության վերահսկողության տակ են անցնում նոր քաղաքներ՝ Ադանան, Բուրսան, Իզմիրը եւ այլն: Թուրքիայի արեւելքում երեք մայրաքաղաք-քաղաքներ եւ յոթ գավառական կենտրոններ զբաղեցրել է քրդամետ Dem parti կուսակցությունը, հիմնականում դրանք զգալի թվով քուրդ բնակչություն ունեցող շրջաններ են: ․․․․բլյամ-բլյամ․․․

Փորձագետներն այժմ վերլուծում են այն գործոնները, որոնք ազդել են ընդդիմության հաջողության վրա։ Նրանք նշում են՝ ընտրությունների արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կանխատեսում էին հասարակական կարծիքի հարցումները։ Առայժմ նշվում է գլխավոր գործոնը՝ 2023ի մայիսից Թուրքիային պատուհասած տնտեսական ճգնաժամը 70% գնաճ է մոլեգնում։ Նշվում է նաեւ, որ երկրում անսովոր իրավիճակ է ստեղծվել։

Խորհրդարանում մեծամասնությունն իշխող կուսակցությանն է, որը կոալիցիայի մեջ է ազգայնականների հետ, մինչդեռ վիլայեթների մեծ մասում իշխանության տեղական մարմիններն անցնում են ընդդիմության վերահսկողության տակ։ Պատահական չէ, որ նրա ճամբարում սկսեցին խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին։ Այստեղ էլ կա իր անակնկալը։ Բանն այն է, որ ոչ առանց քաղտեխնոլոգների մասնակցության Էրդողանին հաջողվեց պառակտել 2023 թ-ի մայիսին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես եկող վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան։ Ընդդիմության ուժերը քաղաքականապես կայուն էին, քան ենթադրվում էր։ Ի տարբերություն այն ամենի, ինչ տեղի է ունենում նախագահական եւ խորհրդարանական շրջանակներում, Թուրքիայում քաղաքական կուսակցությունների միջեւ դաշինքները պաշտոնապես տեղական իշխանության մարմիններում չեն, այլ ընդունում են ոչ ֆորմալ համագործակցության ձեւ, որն ուղղված է կոնկրետ կուսակցության թեկնածուներին աջակցելուն: Սակայն իշխող կուսակցությանը եւ նրա դաշնակցին՝ Ազգայնական շարժում կուսակցությանը հաջողվել է պահպանել այսպես կոչված «ժողովրդական դաշինքը»։

Այժմ փաստ է նաեւ այն, որ կողմերից եւ ոչ մեկը, այնուամենայնիվ, տպավորիչ հաղթանակ չի տարել, թեեւ որակական հատկանիշներով ընտրողների տրամադրությունների փոփոխություններ կան։ Եվ պարադոքս․ Արտահերթ համընդհանուր ընտրությունների մասին բանավեճերը սկսել են բարձրացվել եւ իշխող կուսակցության, եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» կողմից՝ տարբեր նպատակներով, թեեւ ընթացիկ տնտեսական ճգնաժամի պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը նույնպես կարող է անարդյունավետ լինել Էրդողանի համարԴրա համար էլ նրա կուսակցությունն ու դաշնակիցները պատրաստվում են մարտավարական բնույթի քաղաքական մանեւրի՝ գնալ կոալիցիոն կառավարության ձեւավորմանը՝ ընդդիմության ուժերի ներգրավմամբ Al Jazeera-ն դա կապում է այն փաստի հետ, որ  Էրդողանի օրոք կառավարությունում մասնակցությունը «մեծացնում է Հանրապետական ժողովրդական կուսակցության եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներքին պառակտման ռիսկերը՝ նրանց ներքին ճգնաժամի եւ ղեկավարության հակամարտությունների համատեքստում: Նման պոտենցիալ էքզիստենցիալ սպառնալիքը կարող է փոխել իրավիճակը երկրի քաղաքական կյանքում։ Այնպես որ, Թուրքիան ընտրություններից հետո մեծ որոշումների եւ փոփոխությունների շեմին է։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի