|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 19-ին` ժամը 17:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայաններից մեկից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում անկարգ ուղեւոր կա:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահները ոստիկանության բաժին բերման են ենթարկել Երասխ գյուղի բնակիչ` 28-ամյա Վալերիկ Դալլաքյանին: Նա օդանավում ցանկացել էր խախտել հասարակական կարգը, փորձել էր ծխել զուգարանում, անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել օդանավի անձնակազմի նկատմամբ: Բացի այդ` պարզվել է, որ Դալլաքյանը հետեւել է նույն չվերթի ուղեւորուհիներից մեկին եւ զուգարան մտնելիս սեռական ցանկությունները բավարարելու նպատակով անպարկեշտ հպվել էր աղջկան, քաշքշել նրան: Նա նույնպիսի փորձ էր կատարել նաեւ օդանավի բորտուղեկցորդուհու նկատմամբ:
Նախապատրաստված նյութերն օգտագործվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Քննությունը շարունակվում է: