|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություններ ստացանք, որ նախօրեի երեկոյան Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում ընդհարում է եղել, անգամ բանը հասել է ծեծուջարդի, ինչ-որ անձինք վնասվածքներ են ստացել, եւ ինքնաթիռը հետ է գնացել, ինչի պատճառով ժամը 20:00-ի Երեւան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչեւ գիշերվա 1-ը:
Երեկ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանն այս առիթով մեզ փոխանցեց. «Լուրջ միջադեպ չի եղել: Մոսկվայից գալուց ուղեւորներից մեկը պահանջել է, որ իրեն իջեցնեն ինքնաթիռից, ասել է, որ ուզում է հետ դառնալ: Ինքնաթիռն ստիպված կրկին իջեցրել են: Անվտանգության նկատառումներով նման դեպքերում բոլոր ուղեւորներին իջեցնում են, օդանավն ստուգում եւ նոր թռիչք են կատարում: Ուշացումը կապված է եղել սրա հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում